Սեռական կյանք
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է։
Որո՞նք են տղամարդկանց հարաբերությունների գլխավոր խնդիրները:
- Մերժման վախը։ Տղամարդիկ ամենաշատը վախենում են կնոջ մերժումից, քանի որ այդ զգացումը հարվածում է նրանց «տղամարդկային» արժանապատվությանը, զայրութի և ոչ ադեքվատ կեցվածքի պատճառ դառնում ՝ մերժած կնոջ նկատմամբ։ Սովորաբար, նման իրավիճակներում տղամարդիկ պատշաճ կերպով չեն կառավարում իրենց զգացմունքները։ Մերժման վախի և հույզերի կառավարման հմտության բացակայությունը կարող է հանգեցնել հարաբերությունների խզմանը և տղամարդու ինքնամեկուսացմանը։ Իսկ հարաբերությունների նման ավարտից խուսափելու համար անհրաժեշտ է չթաքցնել զգացմունքները, վարել առողջ և արդյունավետ զրույց։
- Հոգեկան առողջության խնդիրները թաքցնելը։ Տղամարդիկ, սովորաբար, զույգից թաքցնում են հոգեկան առողջության խնդիրները (դեպրեսիա, անհանգստություն, զայրույթ․․․), քանի որ մանկուց լսել են, որ «ուժեղ» սեռի ներկայացուցիչները պետք է թույլ չլինեն։ Փոխարենը տղամարդիկ պետք է բարձրաձայնեն իրենց հոգեբանական խնդիրների մասին կանանց հետ զրույցների ժամանակ, քանի որ կանայք լսող ու օգնող են։ Իսկ այսպիսի մտերմիկ ու անկեղծ զրույցներն առողջ ու երջանիկ հարաբերությունների կարևոր պայմաններից են։
- Ֆինանսական խնամակալությունը։ Սովորաբար, տղամարդիկ լավ են զգում են, երբ ունեն ապահով նյութական միջոցներ և լավ աշխատանք։ Տղամարդկանց արժեքն ու կարևորությունը ուղղակիորեն կապված է իրենց ֆինանսական հաջողության կամ պաշտոնի հետ: Աշխատանքի կամ ռեսուրսի կորուստը նրանց մոտ առաջացնում է լարվածություն, անհանգստություն և դժգոհություն, որը բացասական է անդրադառնում հարաբերությունների վրա։ Ճիշտ է, տղամարդու ընտանիքի միակ ֆինանսական խնամակալի գաղափարը աստիճանաբար զիջում է իր տեղը՝ կնոջ աշխատանքային հավասարության և վարձատրության գաղափարին, սակայն տղամարդիկ դեռ կանգնած են նման խնդրի առջև։
- Անվստահություն՝ սեռական հարաբերության ժամանակ։ Տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի շատ դեպքեր կապված են նրա նյարդահոգեբանական վիճակի հետ։ Հետևաբար, տղամարդու մոտ այն զգացումը, որ նա միշտ պատրաստ պետք է լինի սեռական հարաբերության, ստեղծում է լրացուցիչ լարվածություն, որը կարող է բերել էրեկցիայի խանգարման կամ դիսֆունկցիայի։ Իսկ տղամարդը միշտ «պատրաստ» լինելու հրամայականը ճնշող է ու ոչ իրատեսական։ Պետք է մի կողմ դնել ամոթի ու մեղքի զգացումները, քանի որ դրանք ավելի են խորացնում տղամարդու սեքսուալ կատարողականությունը։ Անհրաժեշտ է կիսվել զուգընկերոջ հետ ու փորձել բացատրել նման անվստահության պատճառների մասին։
22.06.2021 Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
04.04.2024
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
13.11.2023
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
03.01.2022
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
10.12.2021
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
02.11.2021
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
13.10.2021
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
08.09.2021
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
30.08.2021
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
16.06.2021
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
04.06.2021
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
01.04.2021
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
08.08.2019
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ